fbpx
Իրավական

ԴԱՀԿ-ն պետբյուջեով հատկացված գումարից տնտեսել է 26 մլն 173 հազար դրամ

Արտակ Զեյնալյանն իրա Ֆեյբուքյան էջում գրում է․

«Սիրելի ընկերներ, ներկայացնում եմ որոշ թվային ցուցանիշներ՝ հարկադիր կատարման ոլորտից

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը 2018թ պետական բյուջեով հատկացված գումարից տնտեսել է 26 մլն 173 հազար դրամ և վերադարձրել է ՀՀ պետական բյուջե, իսկ նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցներից տնտեսել է 230 մլն 131 հազար 779 դրամ: 

Նշեմ, որ պետական բյուջեով Ծառայությանը 2018թ համար հատկացվել էր 1 մլրդ 356 մլն 758 հազար դրամ, որի շուրջ 84%-ը՝ որպես աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ։ ՀՀ կառավարության՝ 2018թ համապատասխան որոշմամբ Ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի 2018թ տարեկան նախահաշիվը կազմել էր 1 մլրդ 780 մլն 514 հազար 100 դրամ, որի 42%-ը սահմանված էր որպես աշխատավարձի ֆոնդ։ Ավելին, 2018թ Ծառայությունը նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցներից 142 մլն դրամն ուղղել է իրավաբանական և ֆիզիկական անձանց պատճառված վնասների հատուցմանը (որոնք առաջացել էին նախկինում դատական և վարչական կարգով ոչ իրավաչափ ճանաչված վարչարարության հետևանքով). 01.01.2019թ դրությամբ Ծառայությունը պարտավորություններ չունի: 

Գումարների բռնագանձման, կատարողական վարույթների հարուցման ու կարճման ոլորտում ևս ունենք ցուցանիշներին էական դինամիկա, 2018թ ընթացքում Ծառայութունը ընթացք է տվել 2 մլն 702 հազար 813 կատարողական վարույթի: 2017թ ցուցանիշը շուրջ 68.9%-ով գերազանցվել է: 2018թ կարճվել են նաև 1 մլն 725 հազար 919 կատարողական վարույթներ։ Այս ցուցանիշը շուրջ 275.5%-ով ավել է 2017թ ցուցանիշից (պայմանավորված է վարչական ակտերի համաներմամբ)»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ