Աշխարհի առաջնություն․ Հայաստանը բաց թողեց հաղթանակն Իսլանդիայի դեմ խաղում

Հրապարակող՝

Աշխարհի առաջնություն․ Հայաստանը բաց թողեց հաղթանակն Իսլանդիայի դեմ խաղում

Ամենադիտվածներ

Երեկ՝ Երևանի ժամանակով 22:45-ին Ռեյկյավիկում մեկնարկեց Աշխարհի առաջնության որակավորման խմբային փուլի 7-րդ տուրի Իսլանդիա-Հայաստան հանդիպումը։

Չնայած խաղասկզվում իսլանդացիները մի պահ խաղի ղեկն իրենց ձեռքն էին վերցրել ու մեր դարպասի մոտ իրավիճակը լարված էր, դրվագներից մեկի ժամանակ մերոնք հաջող կոմբիանցիայով հասան մրցակցի դարպասի մոտ ու Կամո Հովհաննիսյանը 35-րդ րոպեին բացեց հաշիվը։

Երկրորդ կեսում արդեն իրավիճակն այլ էր․ մեր գրոհները երբեմն ավելի վտանգավոր էին, քան իսլանդացիներինը։ Դրվագներից մեկի ժամանակ Սարգիս Ադամյանի մոտ տարածությունից կատարած հարվածը անսպասելիորեն հասցրեց փակել մրցակցի ֆուտբոլիստներից մեկը։ Ցավոք, 77-րդ րոպեին իսլանդացիները օգտվելով մեր պաշտպանությունում եղած սխալներից՝ հավասարեցրին հաշիվը։ Գոլի հեղինակ դարձան Յոհաննեսսոնը։

Խաղն այսպես էլ ավարտվեց։

Արդյունքում՝ J խմբում Հայաստանին միավորներով հավասարվեց Հյուսիսային Մակեդոնին ու այժմ 12 միավորով հավաքականները կիսում են 12-րդ ու 13-րդ տեղերը, բայց լրացուցիչ ցուցանիշներով, այն է՝ խփած և բաց թողած գնդակների հարաբերակցությունը, մեր ընտրանին 13-րդն է։

Մեր մյուս անմիջական մրցակիցներից Ռումիան էլ պարտություն կրեց Գերմանիայից ու այժմ 4-րդն է՝ 10 միավորով։

Ամենաթարմ