ՀԱՊԿ երկրները, որոնց թվում է նաև Հայաստանը, 2019 թվականի ընթացքում պատրաստվում են անցկացնել 40 տարբեր միջոցառում, որոնցից 6-ը կլինեն համատեղ զորավարժություններ․
«Փոխգործակցություն–2019»,
«Անքակտելի եղբայրություն–2019»,
«Որոնում–2019»,
«Մարտական եղբայրություն–2019»,
«Ամպրոպ–2019»,
«Էշելոն–2019»։
Այս մասին, ինչպես փոխանցում է Razm.info մասնագիտացած կայքը, հայտնել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Միխայիլ Պոպովը։
Նա մանրամասներ է հայտնել նաև ամեն տարի անցկացվող «Միջազգային բանակային խաղերի մասին»․ ըստ այդմ՝ Հայաստանում նույնպես նախատեսված է անցկացնել մրցույթի որևէ հատված-դրվագ։

