fbpx
Հասարակություն

Հայաստանը գրանցել է ժողովրդավարության բարելավման ամենաբարձր երկամյա ցուցանիշը

Երևանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել Facebook-ում: Դեսպանատունը հայտնում է, որ Հայաստանում գրանցվել է ժողովրդավարության բարելավման ամենաբարձր երկամյա ցուցանիշը:

«Երևանում ԱՄՆ դեսպանատունն ուրախությամբ արձանագրում է, որ ըստ Freedom House-ի անցումային ժողովրդավարության երկրների զեկույցի Հայաստանը գրանցել է ժողովրդավարության բարելավման ամենաբարձր երկամյա ցուցանիշը, որպիսին այս զեկույցի պատմության ընթացքում դեռևս ոչ մի երկիր չէր գրանցել։ USAID Armenia- ի հետ մեկտեղ մենք պատրաստ ենք աջակցել այն բարեփոխումներին, որոնք անհրաժեշտ են Հայաստանը ժողովրդավարության և օրենքի գերակայության ճանապարհով առաջ տանելու համար»,-ասվում է գրառման մեջ:

https://www.facebook.com/usembarmenia/posts/10158367649357673

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ