Իրավական

Թավշյա հեղափոխությամբ ապացուցեցինք, որ Հայաստանը ինքնիշխան է․ Բադասյանի ուղերձ

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Facebook-ի իր էջում գրառման միջոցով շնորհավական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա կապակցությամբ։

«Այն, որ Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է, դա հիմնավոր ապացուցեցինք 2018 թվականի մայիսին հայ ժողովրդի մասնակցությամբ տեղի ունեցած թավշյա հեղափոխությամբ:

Այն, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, ապացուցեցինք 2018 թվականի դեկտեմբերին անցկացված խորհրդարանական արտահերթ ընտրության միջոցով:

Այն, որ Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է՝ ևս անքննելի է, և հենց այդ բարձրագույն արժեքի կյանքի որակի բարելավմանն են ուղղված մեր կառավարության ամենօրյա աշխատանքն ու բարեփոխումների հավակնոտ ծրագրերը, որոնք հնարավորինս արագ փորձում ենք կյանքի կոչել՝ օր առաջ երկրում արդարադատության նկատմամբ հավատն ու հույսը վերականգնելու, Հայաստանում օրենքի գերակայությունն ամրապնդելու և երջանիկ քաղաքացի ունենալու նպատակին հասնելու համար:

Արհեստական խոչընդոտների պակաս այդ ճանապարհին չկա, բայց դա էլ ենք հաղթահարում միասնական լինելու ու մեր երազած երկրում ապրելու ցանկությունն իրականություն դարձնելու շնորհիվ:
Սիրելի՛ հայրենակիցներ

Շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա կապակցությամբ: Մաղթում եմ խաղաղություն ու բարեկեցություն ձեր ընտանիքներին»։

Նշենք, որ Հայաստանն այսօր նշում է Սահմանադրության օրը։ Ուղիղ 25 տարի առաջ՝ այս օրը, անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ անցկացվեց համաժողովրդական հանրաքվե, որի նպատակը սահմանադրության ընդունումն էր։ Այսպիսով՝ սահմանադրությունը ընդունվեց, գրեթե, միաձայն։

✅Այն, որ Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է, դա հիմնավոր…

Geplaatst door Ռուստամ Բադասյան Rustam Badasyan op Zaterdag 4 juli 2020

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ