Վրաստանը դարձել է ամենապահանջված զբոսաշրջային ուղղությունը ինքնուրույն զբոսաշրջիկների համար, որոնք ճանապարհորդում են ամառվա կեսին: Այս մասին հայտնում է Ozon.travel-ը:
Առցանց հարթակը հետազոտել է հուլիսին այցելվող հայտնի երկրների տոմսերի գները:
Համաձայն հետազոտությունների տվյալների՝ Վրաստան մեկնում են 11 տոկոս զբոսաշրջիկներ, երկրորդ հորիզոնականում Իտալիան է՝ 8 տոկոս, բայց այստեղ զբոսաշրջային ակտիվ ամիս է նաև օգոստոսը: Իսկ երրորդ հորիզոնականում Հայաստանն է՝ զբոսաշրջիկների 8 տոկոսը:
Լիդերների հնգյակը եզրափակում են Իսպանիան՝ 6 տոկոս և Մոնտենեգրոն՝ 5 տոկոս:
Այս ցուցակում նաև հաշվարկել են համեմատաբար մատչելիությունը: