Ելիսեյան պալատից անդրադարձել են «Հավակնություններ՝ Հայաստան-Ֆրանսիա» համաժողովին, ինչպես նաև հայ-ֆրանսիական համագործակցությանը։
Այս մասին հրապարակում է արվել Ելիսեյան պալատի Twitter-ում։
Նշվում է, որ արդեն 30 տարի է Հայաստանը գիտի, որ կարող է Ֆրանսիայից ակնկալել շարունակական աջակցություն։
Նշվում է նաև, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, երկու երկրների համագործակցության ամրապնդման նպատակով, հայտարարել է մրցութային հիմնադրամի ստեղծման մասին։
Depuis plus de 30 ans, l'Arménie sait pouvoir compter sur le soutien indéfectible de la France. Afin de renforcer la coopération entre nos pays, le Président @EmmanuelMacron annonce la création d'un fonds de concours pour encadrer et faire avancer les projets dédiés à l'Arménie. pic.twitter.com/YOe7FxB72i
— Élysée (@Elysee) March 9, 2022

