Վրաստանի պաշտպանության նախարարությունը պատրաստ է փոխանցել իր զինծառայողների` բարեվարքության ոլորտում ունեցած փորձը, որն իրենք ստանում են նաև ՆԱՏՕ-ի անդամ պետությունների հետ հարաբերություններում։ Այս մասին այսօր ՀՀ ՊՆ-ում անցկացված համատեղ ճեպազրույցում ասաց Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան։
Նախարարը ՀՀ ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանի հետ ճեպազրույցում ասաց, որ իրենք հայկական կողմին շնորհակալ են Վրաստանում ՆԱՏՕ-ի հովանու ներքո անցկացվող Noble Partner և Agile Spirit զորավարժություններին մասնակցելու համար։
Իզորիան հայկական կողմին մասնակցության հրավեր արեց: