fbpx
Քաղաքականություն

Հայաստանը սպառնալիք չէ և երբևէ չպիտի լինի Վրաստանի համար. Նիկոլ Փաշինյան

Փառք Աստծո, Վրաստանի հետ մեր հարաբերությունները շատ լավ են: Այն դինամիկան, որ հաստատվել է, մեզ հիմք է տալիս մեծ լավատեսությամբ լցվել Վրաստանի հետ մեր հարաբերությունների նկատմամբ: Այս մասին Վլադիվոստոկի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ներկաներից մեկի հարցին:

Վարչապետը պարզաբանեց՝ Վրաստանի հետ հարաբերությունները լավ են, քանի որ ՀՀ Կառավարությունը բանաձև է առաջարկել Թբիլիսիի հետ հարաբերություններում:

«Հայաստանը սպառնալիք չէ և երբևէ չպիտի լինի Վրաստանի համար, և Վրաստանը սպառնալիք չէ և երբևէ չպիտի լինի Հայաստանի համար: Մեզ համար միասնությունը Վրաստանի հետ շատ կարևոր է, և մենք Վրաստանում ապրող մեր հայրենակիցներին քաջալերում ենք, որպեսզի նրանք նպաստեն Վրաստան պետության ուժեղացմանը՝ առաջին հերթին որպես Վրաստանի քաղաքացի, ինչը մեր հարաբերություններում լավ հիմք է ստեղծում»,- ասաց Փաշինյանը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ