ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակը պատասխանել է լրատվամիջոցների հարցերին։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքից։
- Խորը մտահոգված ենք վերջին ընդհարմամբ, որը հանգեցրեց հայ զինծառայողների մահվան․ Կանադայի ԱԳ նախարար
- ՄԱԿ-ը կարող է քննարկել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ստեղծված իրավիճակը. ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ
Ռուսաստանի դիմելու վերաբերյալ․
«Հայաստանի Հանրապետությունն անմիջական ու բազմամակարդակ կապի մեջ է դաշնակից Ռուսաստանի հետ: Ինչպես գիտեք, տեղի է ունեցել ՀՀ վարչապետի ու ՌԴ նախագահի հեռախոսազրույցը, որի ընթացքում Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինին է ներկայացրել իրավիճակը:
Այս համատեքստում, երկու երկրների ղեկավարները քննարկել են հնարավոր համատեղ քայլերը, որոնց իրականացումն ամրագրված է երկկողմ իրավապայմանագրային հենքով և համահունչ է դաշնակցային հարաբերություններին»:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դիմելու վերաբերյալ․
«ՀՀ ԱԳՆ-ն արդեն իսկ տեղեկացրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին ստեղծված իրավիճակի մասին:
Ցանկանում ենք նշել, որ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը պաշտպանելու համար դիտարկվում է միջազգային իրավունքի և դիվանագիտական պրակտիկայի բոլոր գործիքների կիրառումը»: