fbpx
Երևան

Հայաստանյան քաղաքական համակարգում նոր ուղղություն է ձևավորվում․ Դավիթ Խաժակյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Կայացած քաղաքական համակարգերում իշխանության և ընդդիմության տարբերությունները գաղափարական են, կամ գոնե պայմանավորված են մոտեցումների տարբերությամբ։

Հայաստանյան քաղաքական համակարգում նոր ուղղություն է ձևավորվում։ Այդ ուղղությունը իշխանական չէ, բայց միտված է աջակցելու իշխանության գործունեությանը։ Նույնիսկ պայմանականորեն էլ տրամաբանական չի լինի ընդդիմադիր կոչել այդ ուղղությունը, քանի որ այն միտված է իշխանության (իշխանական ուժի) գործունեության աջակցությանը։

Շատերը կարծում են, որ այդ ուղղությունը նվեր է իշխանությանը, քանի որ հռետորաբանությունը նույնական է, իսկ ուղիղ թիրախում ոչ իշխանական ուժերն։

Ես էլ գտնում եմ, որ դա նվեր է իշխանությանը՝ ճիշտ այնպիսի նվեր ինչպիսին տրոյական ձին էր թողնված Տրոյաի պարիսպների տակ։ Իսկ թե ի՞նչ կլինի, երբ իշխանությունը ընդունի այդ նվերը, կարող եք տեսնել պատմության դասագրքերում»։

https://www.facebook.com/khazhakyan/posts/1748054478661672

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ