fbpx
Քաղաքականություն

Հայերիս տառապանքը օգտագործվում է որպես լծակ Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար․ Մաշալյան

Պոլսի նորընտիր պատրիարք Սահակ եպիսկոպոս Մաշալյանը խոսել է ԱՄՆ Սենատի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի մասին։ Այս մասին նա ասել է թուրքական Sabah թերթին տված հարցազրույցում։

«Նման բաները չպետք է լուրջ ընդունել։ Ոչինչ չկա, որ ուղղակիորեն վերաբերում է մեզ, որում մենք պետք է ներգրավված լինենք։

Մենք՝ որպես հայ վշտացած ենք, որ այն տառապանքը, որ տեղի է ունեցել այս հողերում 100 տարի առաջ, օգտագործվում է օտար երկրների խորհրդարանների կողմից որպես ռազմավարական, տնտեսական, քաղաքական ճնշման գործիք»,-ասել է Պոլսո հայոց պատրիարքը՝ հավելելով, որ դա անպատեհ է մեր նախնիների նկատմամբ։

Մաշալյանը հույս է հայտնել, որ Թուրքիայի ժողովուրդը ինքը կկարողանա լուծել այս հարցը, և Թուրքիան ու Հայաստանը կկարողանան բարելավել հարաբերությունները։

«Երբ երկու կողմերը չեն կարող խոսել, խոսելու իրավունքի են հավակնում երրորդ կողմերը, չորրորդ կողմերը, նրանք, ովքեր արտասահմանում են։ Այդ բոլոր հարցերը մենք պետք է լուծենք։ Բայց քանի որ դա հետաձգվում է, այն օգտագործվում է որպես լծակ Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար։

Ես չեմ համարում, որ դա շատ բարոյական է»,- ասել է պատրիարքը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ