fbpx
Հասարակություն

Զգուշացում Հայաստանով անցնող Ֆրանսիացիներին` հայերը նշում են Վարդավառը․ Լաքոթ (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը Facebook-ի իր էջում անդադարձել է ՀՀ-ում նշվող Վարդավառի տոնին։

Նա Հայաստանով անցնող ֆրանսիացիներին զգուշացրել է, որ այստեղ հուլիսի 11-ին՝ Զատիկից 14 շաբաթ անց, նշվում է Վարդավառի տոնը։

Լաքոթը գրել է, որ նորմալ ու անխուսափելի է ջրվելը։

Նա նաև նշել է, որ այս տոնը զգալու լավագույն միջոցը դրան մասնակցելն է։

Ֆրանսիայի դեսպանը նաև լուսանկարներ է հրապարակել 2019 թվականից, որտեղ նա նույնպես մասնակցում է «ջրոցուն»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ