fbpx
Հասարակություն

Հայկ Եսայանը հաստատում է Ucom ընկերությունում իր աշխատանքային պարտականությունները դադարեցնելու լուրը

«Ucom»-ի հիմնադիրներ Հայկ և Ալեքսանդր Եսայանները հաղորդագրություն են տարածել ընկերությունից իրենց հեռանալու վերաբերյալ։

«Հայկ Եսայանը հաստատում է երեկ շրջանառված լուրը, որով նա դիմում էր ներկայացրել իր աշխատանքային պարտականությունների դադարեցման մասին, որից հետո հարյուրավոր աշխատակիցներ սկսել էին աշխատանքից ազատման դիմումներ գրել։ Այժմ 576 հոգի փաստացի դիմում է գրել, այդ թվում գրեթե ողջ ղեկավար անձնակազմը, ղեկավարների միջին օղակը և ողջ տեխնիկական թիմը։ Չնայած դրան, արդեն փաստացի աշխատանքից ազատման դիմում ներկայացրած աշխատակիցները շարունակում են անխափան պահել ծառայությունների հասանելիությունը՝ հատկապես հաշվի առնելով արտակագ դրությունը երկրում և կապի կարևորությունը մեր օրերում։ Ստեղծված իրավիճակը ծագել է բաժնետերերի միջև հակասությունների պատճառով։

Եղբայրները, որոնք ընկերության հիմնադիրներն են և ընկերության 5,94%-ի բաժնետերերը, առաջարկ են արել մյուս սեփականատերերին ձեռք բերելու մնացած բաժնետոմսերը։ 94,06% բաժնետոմսերի համար առաջարկ է արվել վճարել 22 մլրդ 100 մլն դրամ գումար։

Հայկ Եսայանը հայտնեց, որ նպատակ ունեն հնարավորություն տալ ընկերության աշխատակիցներին արտոնյալ պայմաններով ձեռք բերել հետ գնված բաժնետոմսերի 20%-ը և դառնալ ընկերության համասեփականատերեր»։

Հիշեցնենք, որ ըստ մամուլում տարածված տեղեկությունների Ucom ընկերության առանցքային դերակատարում ունեցող 50 աշխատակիցները աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել։ Կազմակերպության կառավարման անձնակազմը և տեխնիկական սպասարկման գլխավոր աշխատակիցները՝ տնօրենների գլխավորությամբ որոշել են հեռանալ Ucom-ից։

Որոշան պատճառ են դարձել տարաձայնությունները։ Սեփականատերերն ուզում են Ucom-ի տնօրենի պաշտոնին նշանակել Անդրեյ Պյատախինին, որն այս պահին ղեկավարում է Beeline ընկերությունը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ