Հոկտեմբերի 4-6-ը Մարակեշում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը մասնակցել է ԵԱՀԿ խորհրրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանին:
Պատվիրակության ղեկավար Հայկ Կոնջորյանը, պատասխանելով Ադրբեջանի պատվիրակությանը, նշել է. «Դուք բավարար քաջություն չունեք՝ անկեղծ խոսելու ձեր ժողովրդի հետ և իրավունք չունեք խոսել ժողովրդավարությունից:
Մենք Ադրբեջանում չենք, այնպես որ չփորձեք այստեղ մոլորեցնել մարդկանց, կամ էլ ստանալու եք համարժեք պատասխան»:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ Ազգային ժողովի պատոնական կայքից: