Հայկ Մարությանը կոչ արեց բոլոր քաղաքացիներին միանալ շաբաթօրյակին

Ամենադիտվածներ

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր` մարտի 22-ին, կոչ արեց բոլոր քաղաքացիերին վաղն առավոտից միանալ շաբաթօրյակին: Քաղաքապետը մասնավորապես ասաց.

«Ես անձամբ իմ ընտանիքով առավոտվանից դուրս եմ գալու, սկսելու եմ մեր բակից, հարակից տարածքներից, այնուհետև այլ հանրային վայրերում կլինենք, որտեղ կպահանջվի մեր աշխատուժը: Նույնն էլ կոչ եմ անում մեր քաղաքացիներին, քանի որ սա ոչ միայն մաքրման աշխատանքներ են, այլև լավ առիթ` շփվելու ընտանիքների և ընկերների հետ»:

Քաղաքապետարանը և մյուս գերատեսչությունները մաքրման աշխատանքներ կիրականացնեն հանրային տարածքներում, իսկ բակային տարածքներ չեն մտնելու: Բակային տարածքները պետք է մաքրեն բնակիչները:

«Այս շաբաթօրյակը որպես սկիզբ է մաքուր Երևան ունենալու, բայց նաև հուսով եմ, որ մասնակցությունից բացի, նաև ամեն օր ուշադիր կլինենք և այլ պրոբլեմներ չենք ավելացնի քաղաքում: Եվս մեկ անգամ ուզում եմ դիմել երևանցիներին, որ ակտիվ մասնակցեն: Մենք ամեն ինչ կազմակերպել ենք, մնացած պարագաները կարող եք Ձեզ հետ բերել, եթե ոչ` մենք կտրամադրենք»,-ասաց Հայկ Մարությանը:

 

Ամենաթարմ