fbpx
Երևան

Հայկ Մարությանը քաղաքապետարանին օգնողների անուններ չտվեց

Սամվել Ալեքսանյանը Երևանի քաղաքապետարանին մեքենա չի նվիրել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը:

Նա շնորհակալություն հայտնեց այն անձանց, կազմակերպություններին, որոնք բարեգործություն կամ նվիրատվություն են անում Երևան քաղաքին։

«Երևանը, իհարկե, ունի իր բյուջեն, բայց այն խնդիրները, որոնք պետք է լուծենք, ավելի շատ են, քան հատկացված բյուջեն է։ Այստեղ մեզ պետք է մեր հայրենակիցների օգնությունը»,-հավելեց նա։

Հարցին՝ կարո՞ղ է թվարկել երեք հոգու անուն, որոնք օգնել են, քաղաքապետ Հայկ Մարությանը դժվարացավ պատասխանել՝ ընդգծելով, որ իր համար բոլորն էլ կարևոր են։

Նրա խոսքով՝ մարդիկ ամենատարբեր հարցերում են օժանդակում՝ սկսած դիզայներական անվճար աշխատանքներից։

Նշենք, որ ավագանու «Լույս» խնբակցությունը հայտնել էր, թե քաղաքապետարանը Սամվել Ալեքսանյանից բեռնատարներ է նվեր ստացել և գաղտնի է պահել հանրությունից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ