fbpx
Զինված Ուժեր

Այդ տեսանկյունից է 2016-ի ապրիլին հայկական բանակի արդյունքը՝ հաղթանակ․ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը Faceboook-ի իր էջում գրել է.

«Յուրաքանչյուրն ունի որևէ պետական պարգևի և կոչման շնորհման առնչությամբ կասկածի իրավունք:

Բայց երբ փաստարկվում են արցախյան առաջին պատերազմի սխրանքները, տավուշյան պարգևատրվողների առնչությամբ հնչող կասկածների համատեքստում, ապա էստեղ, կարծում եմ, կա մի պարզ բան: Ասել, թե համանման բազմաթիվ սխրանքներ են եղել, բայց չեն պարգևատրվել, երևի մի քիչ համարժեք չէ՝ համեմատության իմաստով: Որովհետև բոլորովին համեմատելի չեն ներկայիս և այն ժամանակվա ռազմատեխնիկական հագեցածության աստիճանները: Ըստ այդմ, իհարկե, առաջին պատերազմի մասնակիցների հանդեպ խոնարհումով հանդերձ, վերջին պայմանական 10-15 տարիներին մեր բանակը ինքն էլ, իհարկե, ունենալով ավելի ուժեղ հագեցածություն, այդուհանդերձ, գործ ունի առաջինի համեմատությամբ բազմակի ուժեղ և որակապես հագեցած հակառակորդի հետ: Հետևաբար, զգալիորեն բարձրանում է նաև մարտական հատուկ գործողության բարդությունն ու հաջողության արժեքը:

Ի դեպ, այդ տեսանկյունից էր նաև 2016-ի ապրիլին հայկական բանակի արդյունքը՝ Ադրբեջանի հանդեպ հաղթանակ»:

https://www.facebook.com/hakob.badalyan.7/posts/3481917028498740

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ