Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարը պատասխանել է ԶԼՄ-ների հարցին։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքից։
- Փաշինյանը մեկնել է Բրյուսել․ նախատեսվում է նրա, Միշելի ու Ալիևի եռակողմ հանդիպումը
- Փաշինյանը՝ «դավաճան իշխանություն» հռետորիկայի և ներքին ու արտաքին դավադրությունների մասին
«Հայաստանը, ինչպես մշտապես նախկինում, այնպես էլ այժմ, պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացին, ինչն արձանագրված է ՀՀ կառավարության ծրագրում։
Այս առումով դրական ենք գնահատում Թուրքիայի ԱԳ նախարարի` հարաբերությունների կարգավորման նպատակով հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին հայտարարությունը, և հաստատում, որ հայկական կողմը ևս երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի», – ասված է ՀՀ ԱԳՆ խոսնակի տարածած հայտարարությունում։