fbpx
Տնտեսություն
08:30 27/07/2019

Հայկական դրամը՝ կայուն տարադրամների ցանկում

Նախորդ շաբաթվա ընթացքում նախկին ԽՍՀՄ երկրների մեծ մասի տարադրամներն արժեզրկվել են ամերիկյան դոլարի նկատմամբ: Արժևորվել են միայն չորս երկրների տարադրամներ:

Դոլարի նկատմամբ իր դիրքերն ամրապնդել է.

հայկական դրամը` (+0,09%),

ուկրաինական գրիվնան` (+1,36%),

մոլդովական լեյը` (+0,68%)

բելառուսական ռուբլին` (+0,29%):

 

Իսկ արժեզրկվող տարադրամների շարքն այսպիսի տեսք ունի.

վրացական լարի` (-1,11%),

ուզբեկական սում` (-0,46%),

ռուսական ռուբլի` (-0,27%),

ղրղըզական սոմ` (-0,13%),

ղազախական տենգե` (-0,06%)

տաջիկական սոմոնի` (-0,001%):

 

Իսկ դոլարը համաշխարհային շուկայում աճ է գրանցել 0,4%-ով:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ