fbpx
Զինված Ուժեր

Հայկական զորախումբը Կազանում մասնակցում է ՀԱՊԿ զորավարժություններին

Կազանում մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խաղաղապահ ուժերի «Անխախտ եղբայրություն-2021» համատեղ զորավարժությունները, որին մասնակցում է Հայաստանի Թաթարստան մեկնած հայկական զորախումբը։

Այս մասին տեղեկանում ենք ռուսական ԶԼՄ-ներից։

Նշվում է, որ զորավարժություններին մասնակցում են Հայաստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Ղազախստանը, Բելառուսը և Ղրղզստանը:

Զորավարժությունները տևելու են մինչև նոյեմբերի 12-ը, որի ընթացքում խաղաղապահ ուժերը կմշակեն խաղաղապահ գործողությունների պլանավորմանը և անցկացմանն առնչվող հարցեր, կկազմակերպեն փախստականների համարն ճամբար և այլն։

Զորավարժություններին, ընդհանուր առմամբ, մասնակցում է 1700 մարդ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ