fbpx
Քաղաքականություն

Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար այսօր ավելի քան ճիշտ ժամանակն է․ Շիֆ

Այսօր, երբ քրդերը տանջվում են թուրքական կրակողներից, ավելի քան ճիշտ ժամանակն է, որ ԱՄՆ-ն ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Այս մասին այսօր ԱՄՆ ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի քննարկման ժամանակ ասաց ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը:

«Միշտ է ճիշտ պահը՝ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը, բայց դա հատկապես հենց այսօր է»,-նշեց Շիֆը։

Նա ընդգծեց, որ Ցեղասպանության փաստը սարսափելի և անվիճելի է պատմաբանների համար:

«Դա արձանագրել են նաև Օսմանյան կայսրությունում ծառայող ամերիկացի դիվանագետները, նրանք ականատես են եղել Օսմանյան կայսրությունում հայ բնակչության ոչնչացմանը․ դա այնպիսի հանցագործություն է, որն անուն չուներ այդ ժամանակ: Կասկած չկար, որ նրանք ականտես են եղել այնպիսի հանցագործության, որն ուներ արդյունաբերական մասշտաբներ»,-ասաց նա՝ հավելելով, որ միայն հետո Հոլոքոստը վերապրած Ռաֆայել Լեմկինը ստեղծեց ցեղասպանություն եզրույթը՝ նկարագրելու այն վայրագրությունները, որոնք տեսել են հրեաները, ինչպես նաև հայերը:

Շիֆը նշեց, որ հանդիպել է ցեղասպանությունից փրկված տղամարդկանց և կանանց, որոնց թիվը տարեցտարի պակասում է: Կոնգրեսականի կարծիքով՝ ցեղասպանությունը ժխտելը մյուս կողմից պղծություն է, որը նոր սպանության հնարավորություն է տալիս։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ