Հայաստանի ազգային հավաքականի և «Ֆեյքանի» դարպասապահ Արամ Հայրապետյանը օգնեց իր թիմին չպարտվել։
Իրանի առաջնության 19-րդ տուրի շրջանակներում «Ֆեյքանը» մրցում էր «Մաշին Սազի» հետ։
Հայրապետյանի թիմը սկզբում պարտվում էր 2-0 հաշվով, սակայն «Ֆեյքանին» հաջողվեց հետ բերել կորցրածը ու հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով։
Հայրապետյանը մասնակցել է ամբողջ խաղին։