fbpx
Աշխարհ

Բելառուսում հայտարարել են ՇՀԿ-ին մոտալուտ անդամակցության մասին

Բելառուսի անդամակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպությանը մոտ ապագայի հարց է, դա տեղի կունենա առաջիկայում։ Հայտնել է Բելառուսի Ներկայացուցիչների պալատի միջազգային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սերգեյ Սիրանկովը:

Ավելի վաղ Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն տեղեկացրել էր, որ անհրաժեշտ է ակտիվացնել ՇՀԿ-ին Մինսկի անդամակցության գործընթացը։

«Դա մոտ ապագայի հարց է, կոնկրետ ժամկետների մասին դեռ վաղ է խոսել, բայց կարծում եմ՝ դա տեղի կունենա մոտ ապագայում», – ասել է Սիրանկովը։

Նա ավելացրել է, որ ՇՀԿ-ին միանալու խնդիր է դրել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, իսկ արտաքին քաղաքական իրադրությունը տարիների ընթացքում զարգացել է այնպես, որ Բելառուսը ՇՀԿ-ում դիտորդից դարձել Է լիիրավ մասնակից, ինչին համաձայն են հենց կազմակերպությունում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ