UFC-ի նախկին կրկնակի չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը հայտարարել է «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբը ձեռք բերելու մտադրության մասին։
Այն բանից հետո, երբ «Լիվերպուլը» հանվեց վաճառքի, սոցցանցերում երկրպագուներից մեկը խնդրեց մարտիկին գնել ակումբը:
«Հաճույքով․․․Ես արդեն ակումբի մասին տեղեկություն եմ խնդրել՝ հենց լսեցի, որ այն հանվել է վաճառքի։ Իրադարձությունների ինչպիսի՜ շրջադարձ։ Ի՜նչ ակումբ»,- գրել է Մաքգրեգորը։
Իռլանդացին ավելի վաղ հայտարարել էր, որ ցանկանում է գնել «Սելթիկը», «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը»:
Նոյեմբերի 7-ին հայտնի դարձավ, որ Fenway Sports Group-ը (FSG), որը 2010 թվականից պատկանում է «Լիվերպուլին», պատրաստել է շնորհանդես պոտենցիալ գնորդների համար և պատրաստ է ուղարկել այն բոլորին, ովքեր հետաքրքրված են թիմով։
Նշվում է, որ «Լիվերպուլը» կարող է գնահատվել 4-5 միլիարդ ֆունտ ստեռլինգ՝ ակումբի պատմության, գավաթների, համաշխարհային երկրպագուների բազայի և բարձր կոմերցիոն արժեքի պատճառով: