fbpx
Քաղաքականություն

Վերոնշյալ հայտարարությունը չի կարող համարվել ԼՂ հիմնախնդրի համապարփակ հանգուցալուծում

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ հեռախոսազրուցով քննարկել է եռակողմ հայտարարությանը հաջորդած իրադրությունները:

Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ վերոնշյալ հայտարարությունն ուղղված է հրադադարի հաստատմանը և Արցախում խաղաղապահների տեղակայմանը և չի կարող համարվել ԼՂ հիմնախնդրի համապարփակ հանգուցալուծում:

Նա ասել է, որ ԼՂ խաղաղ գործընթացին վերաբերող բոլոր հարցերը ենթակա են քննարկման բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, և հենց այս ձեւաչափում է, որ լիարժեքորեն հասցեագրվելու են արցախահայության շահերը:

Որպես առաջնահերթություն՝ ԱԳ նախարարը շեշտել է Արցախի կարգավիճակի և արցախահայության համապարփակ անվտանգության լիարժեք երաշխավորման անհրաժեշտությունը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ