Apple-ում առավել մեծ պահանջարկ վայելող աշխատակիցը ծրագրային ապահովման մշակման բնագավառի մասնագետն Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են Thinknum-ի փորձագետները:
Երկրորդ տեղում ինժեների թափուր պաշտոնն Է: Ապարատային ապահովման մասնագետները երկար տարիներ ամենապահանջվածն են եղել Apple-ի համար, բայց 2019 թվականին նրանց գերազանցել են ծրագրավորողները:
Դա կապված Է այն բանի հետ, որ Քուփերթինոյից ընկերությունը ավելի շատ ուշադրություն Է հատկացնում ֆիրմային ծառայությունների ստեղծմանն ու բարելավմանը:
Թափուր պաշտոնների թոփում նաև մենեջերներն ու վաճառողներն են մանրածախ խանութների համար: Դրանց մեջ են նաև դիզայներները: Նոր ծրագրավորողների մի մասին պլանավորվում Է ներգրավել iOS 13-ի ստեղծմանը:
Նաև ընկերությունն զբաղվում Է Siri Shortcuts-ի նման ֆիրմային ծառայությունների կատարելագործմամբ:
Հայտարարվել են Apple-ում առավել մեծ պահանջարկ վայելող մասնագետները
By
Posted on