Հայաստանում հայտարարվում է մեդիագրագիտության շաբաթ

Ամենադիտվածներ

Հայաստանում հայտարարվում է մեդիագրագիտության շաբաթ

ԿԳՄՍ նախարարությունն ու «Մեդիա» նախաձեռնությունների կենտրոնը հայտարարում են մեդիագրագիտության շաբաթ՝ #դիմակայումենք խորագրով: Այն կանցկացվի նոյեմբերի 8-ից 14-ը։

Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։

«Մեդիագրագիտության շաբաթվա ծրագրերին կարող են միանալ դպրոցները, բուհերը, նախադպրոցական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները, նախարարության ենթակայությամբ գործող թանգարանները, գրադարանները և կրթական այլ կենտրոններ՝ կազմակերպելով հանդիպումներ, դասեր, քննարկումներ, խաղեր և այլն:

Շաբաթվա ընթացքում առաջարկվում է ստեղծել ու առցանց տարածել կրթական և տեղեկատվական նյութեր, հաղորդումներ՝ հանրահռչակելով մեդիագրագիտության ուղերձներն ու տեղեկատվական հիգիենայի կանոնները, համացանցում կիրառել #ԴԻՄԱԿայումենք, #մեդիագրագիտությանշաբաթ2021 հեշթեգերը։ Բացի դրանից՝ օգտակար կլինեն ԿԳՄՍՆ և ՄՆԿ ֆեյսբուքյան էջերին հետևելը, միանալը #Դիմայակումենք արշավին, մասնակցելն առցանց միջոցառումներին, տարբեր օֆլայն կամ օնլայն նախաձեռնություններով հանդես գալը:

Արդեն 4-րդ տարին անցկացվող միջոցառման նպատակն է օգնել մարդկանց ավելի լավ կողմնորոշվել տեղեկատվական հոսքերում, գրագետ լինել մեդիա հարթակներում ու սոցցանցերում։ Անցկացվելիք միջոցառումն ուղղված է ինչպես երեխաներին, այնպես էլ ուսուցիչներին ու ծնողներին: Միջոցառումներն իրականացնելու համար նյութեր կարելի է ներբեռնել Media.am կայքի «Մեդիագրագիտություն» բաժնից:

Առաջարկվում է նաև անցկացնել մեդիագրագիտության դաս՝ օգտվելով ձեռնարկներից, սովորել ստուգել փաստերը և աղբյուրները, հրավիրել ծնողական ժողով և քննարկել երեխաների մեդիա սպառումը, դիտել հոլովակներ, ֆիլմեր, տեսադասեր ու քննարկել դրանք, խաղալ մեդիագրագիտության էլեկտրոնային խաղեր, հրավիրել լրագրողի կամ այցելել որևէ լրատվամիջոց», – ասվում է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();