ՆԱՍԱ-ի աստղագետներն հայտնաբերել են ավտոբուսի չափ 2022 NF աստղակերպ, որը հուլիսի 7-ին պետք է առավելագույնս մոտենա Երկրին, այս մասին հաղորդվում է գերատեսչության պաշտոնական կայքում։
Երկնային օբյեկտը կանցնի Երկրից 90 000 կմ հեռավորությամբ՝ սա Երկրի և Լուսնի միջին հեռավորության մոտ 23 տոկոսն է։
Ըստ աստղագետների՝ աստղակերպի բարձրությունը հասնում է 5 մետրի, երկարությունը՝ 12 մետրի, ինչը մեծ չի համարվում: Այդ պատճառով 2022 NF-ը չի համապատասխանում «պոտենցիալ վտանգավոր աստղակերպի» չափանիշներին՝ նման տիեզերական մարմինները սովորաբար պետք է ունենան առնվազն 140 մետր երկարություն և անցնեն Երկրից 7,5 միլիոն կմ հեռավորությամբ: