fbpx
Աշխարհ

Եգիպտոսի հնագետները հայտնաբերել են տարբեր տարիքի 30 մումիա

Եգիպտոսի Ասուան քաղաքում հնագետները հայտնաբերել են հին ընտանեկան դամբարանի մուտքը, որի ներսում փորձագետները հայտնաբերել են տարբեր տարիքի 30 մումիա, այդ թվում՝ արթրիտով հիվանդ մի քանի տարեցների, ինչպես նաև երեխաների և նորածնի։ Այս մասին գրել է Live Science-ը։

Թեև հետազոտողները դեռ չեն թվագրել գերեզմանը, նրանք կասկածում են, որ մի ընտանիք դարեր շարունակ թաղել է իր մահացածներին:

Ըստ Միլանի համալսարանի պրոֆեսոր, եգիպտագետ և պեղումների ղեկավար Պատրիցիա Պյաչենտինիի, թաղումները, ամենայն հավանականությամբ, կատարվել են Պտղոմեոսյան և հռոմեական ժամանակաշրջաններում՝ մ.թ.ա. 1-ին դարից մինչև մ.թ. 2-րդ կամ 3-րդ դարերը:

Հնագետները  շենքի պատերին կրակի հետքեր են հայտնաբերել։ Դրանք կարող էին թողած լինել ծեսը կատարողները կամ գերեզման կողոպտողները։ Սակայն հնագետները հավելյալ ապացույցներ են գտել, որ այստեղ ծեսեր են կատարվել։ Ներսում հայտնաբերվել են կենդանիների ոսկորներ, բույսերի մնացորդներ, մրգեր, ծաղկամանի բեկորներ, վզնոց և այլ իրեր։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ