Իրավական

Հայտնաբերվել է ապօրինի փայտանյութ՝ Դարպաս գյուղում

Դեկտեմբերի 12-ին ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու նպատակով ժամը 18.55-ի սահմաններում, Դարպաս գյուղում շրջայցի ժամանակ ստուգել են «Լադա 2121» ավտոմեքենա, որի բեռնախցիկում հայտնաբերվել է փայտանյութ:

58-ամյա ուղևորը հայտնել է, որ փայտանյութը պատկանում է իրեն։ Բենզասղոցով հատել էր մոտ 10 տարբեր տեսակի ու տրամագծի ծառեր Դարպաս գյուղի վարչական տարածքում գտնվող անտառում և ցանկացել էր տեղափոխել իր տան բակ։ Տղամարդը հայտնել է, որ համապատասխան փաստատուղթ չունի:

Վարորդն ու ուղևորը հրավիրվել են ոստիկանության Գուգարքի բաժին, իսկ բեռնված փայտանյութով ավտոմեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Նշանակվել է մասնագիտական ստուգում:

Նախապատրաստվում են նյութեր:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ