fbpx
Իրավական

Հայտնաբերվել է «կանեփի մասնագիտացված ջերմոցային տնտեսություն»․ կա 3 ձերբակալված

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում՝ 2021թ. ապրիլի 4-ին Կոտայքի մարզի Արզական գյուղի Ամառանոցային թաղամասի Այգեգործական փողոցի տներից մեկում ՀՀ ԱԱԾ աշխատակիցների հետ համատեղ կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է «կանեփի մասնագիտացված ջերմոցային տնտեսություն», որտեղից առգրավվել են 97 տարաների մեջ աճեցված առանձնապես խոշոր չափերի՝ 120 կանեփի բույսեր, 2 և 32 գրամ քաշերով կանեփի յուրահատուկ հոտով դեղնականաչավուն զանգվածներ, երկու հատ ապակյա կոլբաներ, մեկ հատ ներարկիչ, նյութով լցված ապակյա տարա՝ «серебро серникислое» գրառմամբ: Բացի այդ, հայտնաբերվել են թափանցիկ հեղուկով լցված դույլեր՝ հատակին նստվածքներով, հայտնում են ՀՀ ՔԿ պաշտոնական կայքից։

Մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, վերոնշյալ տանը տարաների մեջ առանձնապես խոշոր չափերի կանեփի բույս ցանելու և աճեցնելու կասկածանքով նույն օրը ձերբակալվել են Երևան քաղաքի երեք բնակիչներ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ