fbpx
Աշխարհ

Հայտնաբերվել է «Նովիչոկից» թունավորված ևս մեկ տուժած

«Նովիչոկ» անվանումը կրող նյարդապարալիտիկ նյութի զոհ է դարձել Բուլղարիայից մի գործակալ, այդ նյութով թունավորել էին նաև նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալին և նրա դուստր Յուլյա Սկրիպալին, հայտնում է Bellingcat-ը:

Նշվում է, որ գործարարը Էմիլիան Գեբրևն է, որը տուժել է դեռևս 2010 թվականին:

Աղբյուրի փոխանցմամբ՝ գործարարին թունավորել է Սկրպալների թունավորման գործով անցնող կասկածյալներից մեկը:

Նշենք, որ 2014 թվկանին Մեծ Բրիտանիայում քաղաքական ապաստան ստացած Սերգեյ Սկրիպալին և նրա դստերն անգիտակից վիճակում տեղափոխել էին բուժհաստատություն: Սկրիպալներին թունավորելու մեջ Մեծ Բրիտանիայի իշխանությունները մեղադրում են Մոսկվային, իսկ ՌԴ-ն հերքում է մեղադրանքը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ