Երևանի փողոցներում հայտնաբերվել է սիգ ձկնատեսակի վաճառքի դեպքեր

Ամենադիտվածներ

Երևանի քաղաքապետարանը հայտնել է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և ծառայությունների վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում 2022 թվականի հունվարի 11-ից 12-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի Ավան, Կենտրոն, Նոր Նորք և Շենգավիթ վարչական շրջաններում հայտնաբերվել են սիգ ձկնատեսակի վաճառքի դեպքեր:

«ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության համապատասխան բաժինների աշխատակիցների հետ համատեղ առգրավվել է 196 կգ 416 ձուկ, որը հանձնվել է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին։

Միաժամանակ Երևանի Արաբկիր, Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանների աշխատակազմերի առևտրի, ծառայությունների և գովազդի բաժինների աշխատակիցներն էլ հայտնաբերել և ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ առգրավվել են 107 կգ 295 սիգ տեսակի ձուկ։

Սիգ տեսակի ձկան ձվադրման շրջանում՝ դեկտեմբերի 25-ից մինչև հունվարի 15-ն ընկած ժամանակահատվածում, ապօրինի որսի համար նախատեսված է քրեական պատասխանատվություն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ամենաթարմ