Խորհրդարան

«Իմ քայլից» 2 պատգամավոր հայտնել են, որ չեն մասնակցի ընտրություններին

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանն ու Նիկոլայ Բաղդասարյանը առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին չեն մասնակցելու։

Այս մասին նրանք գրել են Facebook-ի իրենց էջերում։

Նրանք գրել են, որ որոշում են կայացրել չներառվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համահամասնական ցուցակում ու հաջողություն են մաղթել իրենց թիմակիցներին։

Պատգամավորները խնդրել են իրենց որոշումներում քաղաքական ենթատեքստեր չփնտրել ու հարգել իրենց որոշումը, ինչպես նաև նշել են, որ չունեն հավելյալ մեկնաբանություն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ