«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ներկայացուցիչը ձայնագրությամբ տեղեկացրել է խմբավորման նոր առաջնորդի ընտրության մասին՝ հաստատելով նախկինի՝ Աբու Բաքր ալ Բաղդադիի մահը: Այս մասին տեղեկացնում է vesti.ru-ն:
Բաղդադիի իրավահաջորդ է ընտրվել խմբավորման 2-րդ խալիֆ Աբու Իբրահիմ ալ Հաշիմի ալ Քուրայշին:
Նաև հայտնի է դարձել ահաբեկչական խմբի մամուլի քարտուղար, ալ Բաղդադիի օգնական Աբու Հասան ալ Մուհաջիրի մահվան մասին:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է Սիրիայում ամերիկյան հատուկ ջոկատի իրականացրած գործողության արդյունքում թիվ մեկ ահաբեկիչ Աբու Բաքր ալ Բաղդադիին ոչնչացնելու մասին: