Հայտնի է դարձել, թե ինչու հոլանդացի պաշտպան Մատեյս դե Լիգտը «Բարսելոնայի» փոխարեն տեղափոխվեց «Յուվենտուս»։ Այս մասին փոխանցում է Corriere dello Sport-ը:
Ըստ պարբերականի՝ ամռանը Դե Լիգտը հանգստանում էր Բահամյան կղզիներում և նրա հարեւանը՝ կատալոնական ակումբի պաշտպան Ժերար Պիկեն էր։ Երիտասարդ հոլանդացին շփվել է իսպանացու հետ և դժգոհ մնացել վերջինիս վերաբերմունքից:
Այդ իսկ պատճառով Դե Լիգտը որոշել է մերժել «Բարսելոնային»։
Հիշեցնենք, որ 20-ամյա Դե Լիգտը 85,5 միլիոն եվրոյով «Այաքսից» է տեղափոխվել «Յուվենտուս»՝ դառնալով ֆուտբոլի պատմության ամենաթանկ պաշտպանը: