«Միսիս Ռուսաստան – 2019» մրցույթի հաղթող ճանաչվեց Գելենջիկի բնակչուհի Եկատերինա Նիշանովան: Այդ մասին հայտնում է «Հինգերորդ ալիք» -ը:
Նիշանովան 33 տարեկան է, ունի երկու որդի։
Առաջին «Փոխ-միսիս Ռուսաստան» տիտղոսը ստացավ Սամարայից Աննա Միտրոֆանովան, երկրորդը`Վլադա Բրեմը՝ Իրկուտսկից:
Միջոցառումը վարում էին Դմիտրի Դյուժևը և մրցույթի փոխնախագահ Եկատերինա Կամիլերին:
«Միսիս Ռուսաստան» ամենամյա գեղեցկության մրցույթը 22-ից 43 տարեկան ռուսաստանցիների համար է: Երկու պայման պարտադիր է՝ անձնագրում ամուսնությունը հաստատող կնիք, և առնվազն մեկ երեխայի առկայություն:
«Միսիս Ռուսաստան» մրցույթի հաղթողը «Միսիս աշխարհ» միջազգային հեռուստատեսային մրցույթում երկիրը ներկայացնելու հնարավորություն է ստանում: