Կատալոնական «Բարսելոնան» պատրաստ է վաճառել Արթուրո Վիդալին, բայց թիմի ղեկավարությունը ցանկանում է ֆուտբոլիստի տրանսֆերից աշխատել ոչ պակաս, քան 20 միլիոն եվրո։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։
Նշվում է, որ 32-ամյա կիսապաշտպանին ձեռք բերել ամենից շատ հավակնում է Միլանի «Ինտերը»։ Իտալական թիմը ամառային տրանսֆերային պատուհանի բացվելուց ի վեր փորձում է ձեռք բերել Վիդալին։ Բացի այդ, Վիդալը նախկինում նույնպես աշխատել է «Ինտերի» ներկայիս գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ ու սա կարող է առանցքային նշանակություն ունենալ Վիդալի որոշում կայացնելու և, առհասարակ, տրանսֆերի հարցում։
Հաղորդվում է, որ չիլիացու ծառայություններով հետաքրքված է նաև ՊՍԺ-ն։
Հավելենք, որ Վիդալի պայմանագիր «Բարսայի» հետ ավարտվում է 2021 թվականի հունիսի 30-ին։