Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի փոխնախագահ Ռոստիսլավ Ռասսոխովը հայտնել է, որ «օրենքով գող» Վյաչեսլավ Իվանկովի (Յապոնչիկ) սպանություը կատարվել անձնական թշնամանքի դրդապատճառով։
Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Նշվում է, որ հանցագործությունը կազմակերպել է Իլյա Սիմոնիան (Մախո), իսկ դրդապատճառը եղել է վերջինիս անձնական թշնամանքը Իվանկովի նկատմամբ։
ՌԴ ՔԿ փոխնախագահը նշել է նաև, որ նրանց միջև թշնամանքը սկսվել է 1980-ական թվականներից։

