fbpx
Իրավական

Հայտնի է՝ երբ կհրապարակվի Քոչարյանի գործով ՍԴ վճիռը

Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեակավար Էդգար Ղազարյանը հայտնեց, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի վերաբերյալ վճիռը ՍԴ-ն, ամենայն հավանականությամբ, կկայացնի սեպտեմբերի 4-ին` օրվա երկրորդ կեսին:

«Դատական նիստը շարունակվում է և այսօրվա ընթացքում վճիռը չի հրապարկվելու: Ամենայն հավանականությամբ, վճիռը կլինի վաղը՝ օրվա երկրորդ կեսին: Առնազն մեկ ժամ առաջ մենք կհրապարակենք, թե հստակ, որ ժամին դատարանը կընթերցի վճիռը»,-լրագրողների հետ զրույցում ասաց Ղազարյանը:

Սահմանադրական դատարանը 11:00-ից դռնփակ նիստում գրավոր ընթացակարգով քննում է Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի դիմումը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի և 135-րդ հոդվածի 2-րդ մասի ՀՀ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը։ Մեր ունեցած տեղեկություններով որոշումը կայացնելու համար չկան անհրաժեշտ քանակությամբ ձայներ։

Նշենք, որ մինչ այս ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը միջնորդություն էր ներկայացրել՝ պնդելով, որ ՍԴ երեք անդամ, մասնավորապես Հրայր Թովմասյանը, Արևիկ Պետրոսյանը և Հրանտ Նազարյանը չեն կարող մասնակցել քննությանը:

Գրիգորյանի հիմնավորմամբ՝ նրանք այս կամ այն կերպ առնչվել են մարտիմեկյան դեպքերի վերաբերյալ որոշումների ընդունմանը և չեն կարող անաչառ լինել Քոչարյանի անձեռնմխելիության հարցի վերաբերյալ դիմումը քննելիս: Մեր տեղեկություններով, երեկ ՍԴ 8 անդամները որոշել են չքննել Վահե Գրիգորյանի միջնորդությունը, ինչ նշանակում է, որ Քոչարյանի դիմումը այսօր կքննեն ՍԴ 8 անդամները:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը բարձր դատարանից խնդրել էր ստուգել Քրեական դատավարության օրենսգրքի միաժամանակ երկու՝ խափանման միջոց կիրառելու հիմքերի և քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների մասին հոդվածների սահմանադրականությունը։ Բացի դրանից՝ Քոչարյանի ներկայացուցիչը ամիսներ առաջ ՍԴ էր դիմել նաև Քոչարյանին մեղսագրվող Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի՝ սահմանադրական կարգը տապալելու մասին դրույթի սահմանադրականությունը և նախագահի անձեռնմխելության ինստիտուտի էությունը որոշելու խնդրանքով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ