fbpx
Մշակույթ

Հայտնի է ՝ երբ կկայանա Թանկյանի Թավշյա հեղափոխության մասին ֆիլմի պրեմիերան

Ինչպես արդեն տեղեկացրել էինք ՝ Սերժ Թանկյանը Թավշյա հեղափոխության մասին նկարահանվող ֆիլմի պրոդյուսերն է:

Երաժիշտը իր ֆեյսբուքյան էջում հրապարակում է արել՝ հայտնելով ֆիլմի մասին մանրամասներ.

«Անցած տարի Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, Թավշյա հեղափոխությունն ուղղակի հրաշք էր, որը ազատեց մի ամբողջ ազգի քառորդ դար տևած դժբախտություններից, որոնք ծագել էին հետխորհրդային օլիգարխական ռեժիմի արդյունքում, և դարձրեց Հայաստանը առաջադեմ, ժողովրդավարական հասարակություն ունեցող մի երկիր, որը հայտնվեց նաև Time ամսագրի էջերում:

Մենք կարողացել ենք մեր դոկումենտալ՝ «Ես մենակ չեմ»/«I Am Not Alone» ֆիլմում ամբողջացնել ու ցույց տալ այս յուրահատուկ հեղափոխության դրաման ու ընթացքը` ներկայացնելով նաև այն կախարդական բանալին, որը տանում է դեպի քաղաքացիական անհնազանդության մի նոր ձև, ինչը կարող է փոխել հասարակության՝ սեփական անարդար կառույցների դեմ ապստամբելու ճանապարհը»:

Ֆիլմի հեղինակն ու ռեժիսորն է Գարին Հովհաննիսյանը։ Նշենք,որ Սերժ Թանկյանը գլխավոր պրոդյուսերնն ու սաունդթրեքի հեղինակն է:

«Ես մենակ չեմ»-ի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի շրջանակներում, որն այս տարի կանցկացվի սեպտեմբերի 5-15-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ