fbpx
Աշխարհ

Հատնի է Ինդոնիազիայում պաշտոնյաների դեմ մահափորձերի կազմակերպչի անունը

Ինդոնեզիայի ուժային կառույցների 4 բարձրաստիճան պաշտոնյաների դեմ մահափորձին մասնակցած վարձկաններից մեկը՝ Իվան Կուրնիավան, մահափորձի կազմակերպիչ է անվանել բանակի ռազմավարական ռեզերվի հրամատարության նախկին ղեկավար, պահեստազորի գեներալ-մայոր Կիվլան Ցզենին: Այս մասին հայտնում է ինդոնեզիական Tempo ամսագիրը:

Կուրնիավան նաև հայտարարել է, որ նախապես իրեն հանձնարարվել էր սպանել գործող նախագահ Ջոկո Վիդոդոյին, սակայն հետո կազմակերպչի ծրագրերը փոխվել են:

Պարբերականը նշում է, որ Կիվլան Ցզենը հերքել է մեղադրանքը՝ հայտարարելով, որ «այդ մասին ոչ մի բան չգիտի»։

«Կիվլանի դեպքում ազգային գործիչների սպանության կազմակերպման ոչ մի իմաստ չկար»,- ամսագրին ասել է նրա փաստաբան Մուհամմեդ Յունտրին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հանցագործները ծրագրել են մահափորձ կատարել Ինդոնեզիայի ծովային հարցերով համակարգող-նախարար Լուհուտ Փանջիանատայի, ազգային հետախուզական վարչության ղեկավար Բուդի Գունավանի և նախագահի անվտանգության ու հետախուզության հարցերով հատուկ ներկայացուցիչ Գորիես Մերեի դեմ: Ոստիկանությունն ապահովել է պաշտոնյաների անվտանգությունը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ