fbpx
Աշխարհ

Հայտնի է ԻՊ նոր պարագլուխի անունը․ The Guardian

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նոր պարագլուխ է դարձել նրա գաղափարախոսներից մեկը՝ Ամիր Մուհամեդ Սաիդ Աբդել Ռահման ալ Մաուլյան։ Այս մասին հաղորդում է The Guardian-ը՝ հղում անելով հատուկ ծառայությունների աղբյուրներին։

Պարբերականը Ամիր Աբդել Ռահմանին անվանում է ԻՊ առաջնորդներից մեկը, որը մոտ է եղել խմբավորման նախորդ պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիին։ ԻՊ նախկին և ներկայիս պարագլուխները ծանոթացել են դեռևս 2004 թվականին Իրաքում ամերիկյան Քեմփ Բուկկա ճամբարում, որտեղ նրանք բանտարկված էին։ Ամիր Աբդել Ռահմանը խմբավորման հիմնադիրներից է, մասնակցել է նրա գաղափարախոսության ստեղծմանը և մի շարք գործողությունների ծրագրմանը։ Թերթի տվյալներով՝ հենց նա է հիմնավորել եզիդների ոչնչացումն Իրաքի հյուսիսում և քրիստոնյաների ոչնչացումը Նինևեի հարթավայրի տարածքում։

Այն բանից հետո, երբ ԻՊ-ը հաստատեց ալ Բաղդադիի մահվան փաստը, ահաբեկիչների ներկայացուցիչները հայտարարեցին, որ խմբավորման նոր պարագլուխը դարձել է ոմն Աբու Իբրահիմ ալ Խաշիմի ալ Կուրեյշի։ The Guardian-ի տվյալներով՝ դա ընդամենը կեղծանուն է, որը ոչինչ չի ասում ոչ ԻՊ բարձրաստիճան անդամներին, ոչ արևմտյան հատուկ ծառայությունների փորձագետներին։ Համաձայն պարբերականի ստացած տեղեկության՝ Ամիր Աբդել Ռահմանը ԻՊ նոր պարագլուխ է նշանակվել իր նախորդի սպանվելուց հաշված ժամեր հետո։ Պարբերականի փոխանցմամբ՝ այժմ նա փորձում է միավորել խմբավորման ղեկավարությանը, որը ներկա պահին գրեթե լիովին կազմված է ԻՊ-ին ուշ շրջանում միացած ահաբեկիչներից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ