Իտալիայի 2019 թվականի լավագույն մարզիչ է ճանաչվել «Ատլանտա»-ի գլխավոր մարզիչ Ջանպիերո Գասպերինին։ Այս մասին հաղորդում է Football Italia-ն:
62-ամյա մասնագետը «Ոսկե Նստարան» մրցանակին է արժանացել:
Նշենք, որ Գասպերինիի գլխավորությամբ «Ատալանտան» նախորդ մրցաշրջանում դուրս է եկել Իտալիայի գավաթի եզրափակիչ, որտեղ պարտվել է Հռոմի «Լացիո»-ին: Բացի դրանից՝ թիմը հնարավորություն է ստացել մասնակցելու Չեմպիոնների լիգային:
Հիշեցնենք, որ «Ատալանտան» դուրս է եկել այդ հեղինակավոր մրցաշարի 1/8 եզրափակիչ, որտեղ կմրցի իսպանական «Վալենսիա»-ի հետ։