fbpx
Իրավական

Հայտնի է Մալաթիա-Սեբաստիայում սպանության փորձ կատարողի ինքնությունը

Ոստիկանությունը բացահայտել է սեպտեմբերի 4-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում տեղի ունեցած սպանության փորձի դեպքը։ Հիշեցնենք, որ ժամը 19-անց 10-ի սահմաններում, ոստիկանությունում ահազանգ էր ստացվել՝ Անդրանիկի փողոցի թիվ 34 շենքի բակում հնչած կրակոցների վերաբերյալ։ Ահազանգից րոպեներ անց «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին հայտնեցին, որ հրազենային վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել 62 և 45-ամյա երկու տղամարդ։ Դեպքի վայր մեկնեցին ոստիկանության մի շարք ստորաբաժանումների օպերատիվ խմբեր, ինչպես և այլ իրավապահ մարմինների ներկայացուցիչներ։

Դեպքի վայրում հայտնաբերվեց «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա՝ կրակոցների հետքերով։ Հայտնաբերվեց նաև ինքնաձիգի 26 պարկուճ: Հարուցվեց քրեական գործ։ Նշանակվեցին փորձաքննություններ։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և մյուս ստորաբաժանումների լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնությունը։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են 1977 թվականին ծնված Ս․Մ-ին և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։ Կատարվում է նախաքննություն։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ