fbpx
Առողջապահություն

Սպանախը հայտնի է երկաթի իր մեծ պարունակությամբ

Սպանախը պարունակում է մանրաթելեր, կալիում, կալցիում, ֆոսֆոր, մագնեզիում, նատրիում, երկաթ, ցինկ, մանգան, ֆտոր, C, B1, B2, B6, PP, E, K վիտամիններ, ինչպես նաև ֆոլաթթու և պրովիտամին A:

Սպանախում պարունակվող երկաթն ունի անվնաս և բնական ձև, մինչդեռ երկաթն այլ դեղերի տեսքով ընդունել ունի գերդոզավորման ռիսկ, ինչը շատ վտանգավոր է հատկապես երեխաների համար:

Սպանախը երկաթի գերազանց աղբյուր է, որը հանդիսանում է օրգանիզմի բջիջներին թթվածին մատակարարող և էներգիայի արտադրման և նյութափոխանակության համար պատասխանատու համակարգի մեջ մտնող հեմոգլոբինի մաս: Այն հատկապես խորհուրդ է տրվում կանանց, երեխաներին և հասունացման տարիքում գտնվող երիտասարդներին:

, որը նպաստում է մեր ոսկորների ամրությանը:

Սպանախը հայտնի է երկաթի իր մեծ պարունակությամբ: Առաջին հաշվարկները կատարվեցին 19-րդ դարում դոկտոր Է. Վոն Վոլֆի կողմից, ով սխալ էր դրել ստորակետը: Սպանախը պարունակում է 10 անգամ ավելի քիչ երկաթ, քան նշված էր նրա տվյալներում: Սխալը նկատվեց միայն 1937 թվականին: Սպանախի սիրահարների համար լավ նորությունն այն է, որ այն շարունակում է մնալ ամենաօգտակար բանջարեղեններից մեկը ոչ միայն իր մեջ երկաթի պարունակության, այլև C, E վիտամինների, ֆոլաթթվի, ցինկի, մագնեզիումի և կալիումի հսկայական քանակության շնորհիվ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ