Գիշերը Մոսկվայից Երևան թռիչքից առաջ Boeing-737 ինքնաթիռում ծխի լցվելը կապված է տեխնիկական հեղուկների՝ կենսապահովման համակարգ լցվելու հետ։ Այս մասին հաղորդում է Interfax-ը:
Ինչպես նշվում է՝ ինքնաթիռի շարժիչների մաքրման հեղուկը լցվել է օդամղիչ համակարգ, որի հետևանքով ծուխ է առաջացել, ապա այն լցվել է սրահ։
Ենթադրվում է, որ այս ամենը եղել է ոչ թե ինքնաթիռի թռիչքուղու դուրս գալուց հետո, այլ դրա տեխնիկական ստուգման ընթացքում։ Սակայն այս տեղեկությունը դեռևս պաշտոնական հաստատում չի ստացել:
Հիշեցնենք, որ Մոսկվա-Երևան ուղևորվող ինքնաթիռը գիշերը ժամը 1-ի սահմաններում դուրս է եկել թռիչքուղի։ Բայց այդ ժամանակ ինքնաթիռի սրահում թանձր ծուխ է եղել, ու օդաչուները, կապվելով ցամաքային կայանի հետ, դադարեցրել են թռիչքը։
