Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան հարցում էր անցկացրել` պարզելու 2018 թվականի լավագույն մարզչին և բասկետբոլիստին:
Լավագույն բասկետբոլիստի քվեարկության արդյունքում առաջին հորիզոնականում է հայտնվել Հայաստանի հավաքականի ավագ և Ա լիգայում հանդես եկող «Արցախի» առաջատար խաղացող Ալբերտ Թադևոսյանը:
2-րդ տեղը զբաղեցրել է Հայաստանի հավաքականում և Բելգիական «Մոնս» ակումբում հանդես եկող Անդրանիկ Չրաբաշը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Հայաստանի հավաքականի և «Ստամբուլ ԲԲՍԿ»-ի խաղացող Անդրե Սփայթ Մկրտչյանը:
Լրագրողների քվեարկության արդյունքում 2018 թվականի լավագույն մարզիչ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի և Բելգիական «Սպիրո» ակումբի մարզիչ Նիկշա Բավցևիչը:
Հարցմանը մասնակցել են 20 մարզական լրագրողներ: Armsport.am-ը նույնպես մասնակցել է քվեարկությանը և լավագույն բասկետբոլիստի և մարզչի համար քվեարկել է հետևյալ կերպ.
Լավագույն բասկետբոլիստ
1. Անդրե Սփայթ Մկրտչյան
2. Արագադ Աբրամյան
3. Անդրանիկ Չրաբաշ
4. Ալլան Հեսս
5. Ալբերտ Թադևոսյան
Լավագույն մարզիչ
1. Նիկշա Բավցևիչ
2. Լևոն Սարմազյան
3. Ռեքս Կամալյան
4. Միքայել Պողոսյան
5. Վահագն Հարությունյան
Գրում է armsport.am-ը։