Արդեն հայտնի է դարձել, թե երբ կկայանա հետաձգված Էլ-Կլասիկոն։
Marca-ի հաղորդմամբ՝ Մրցակցային հանձնաժողովը հայտարարել է, որ Մադրիդի «Ռեալն» ու կատալոնական «Բարսելոնան» համաձայնության են եկել, որ թիմերի միջև հանդիպումը կայանա դեկտեմբերի 18-ին՝ չորեքշաբթի օրը։
Նշվում է, որ 2 ակումբներն էլ հաստատել են դեկտեմբերի 18-ին խաղալու իրենց ցանկությունը, իսկ Մրցակցային հանձնաժողովը ներկայացրել է այն։
Հիշեցնենք, որ Լա Լիգան «Բարսային» և «Ռեալին» առաջարկեց հետաձգել հոկտեմբերի 26-ին պլանավորված Էլ-Կլասիկոն, քանի որ Կատալոնիայում զանգվածային ցույցեր են ու իրավիճակը լարված է։ Թիմերը տվեցին իրենց համաձայնությունը։ Հետագայում Լա Լիգան առաջարկեց հետաձգված խաղն անցկացնել դեկտեմբերի 4-ին, բայց, ինչպես երևում է, թիմերը նախընտրել են դեկտեմբերի 18-ը։